Երևանի քաղաքապետարանը փետրվարի 21-ին և 22-ին բոլոր մեծերին և փոքրերին հրավիրում է Շառլ Ազնավուրի անվան հրապարակ՝ «Երևանը կարդում է» գրական երաժշտական միջոցառմանը։
Փետրվարի 21-ից հրապարակում կգործի գրքերի տոնավաճառ,
փետրվարի 22-ին տոնավաճառին զուգահեռ կկայանա համերգ, որտեղ ելույթ կունենան «Կաթիլ» Սոնա Գյուլխասյան- Ռաֆաել Պետրոսյան «Ջազ քնեքշն» «Նեմրա» խմբերը։
Միջոցառման շրջանակում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, կգործի նաև ընթերցանության անկյուն, որտեղ ժամանակակից և դասական հեղինակների ստեղծագործություններ կկարդան հայտնի և տաղանդավոր դերասաններ և արտիստներ։
Փոքրիկների համար կգործեն խամաճիկների շարժական թատրոնը, հեքիաթների ընթերցանության անկյուն, վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղեր։
Առանձին տաղավարներում ներկայացված են լինելու բազմաթիվ հրատարակչություններ, որոնց գրքերը հասանելի կլինեն մինչև երեսուն տոկոս զեղչով: