Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը գերմանացի խորհրդարանականների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության հարցեր

14 Փետրվար, 2025 20:45
Փաշինյանը գերմանացի խորհրդարանականների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Նիլս Շմիդի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոբիաս Քրեմերի հետ:

Վարչապետը կարևորել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունն ու կապերի ամրապնդումը, այդ թվում` միջազգային հարթակների շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել տարբեր ուղղություններով հարաբերությունների հետևողական ընդլայնումն ու ամրապնդումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին