Երևանի ավագանու որոշմամբ՝ մայրաքաղաքում հաշվառված բոլոր 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ աջակցություն՝ որպես շնորհակալություն նրանց ողջ կյանքի աշխատանքի, նվիրվածության և հասարակության մեջ թողած արժեքավոր ներդրման համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է 100-ամյա Նունիկ տատիկին, ով տարիներ շարունակ եղել է ուսուցչուհի և իր կյանքի մեծ մասը նվիրել է երեխաների կրթությանը։
Քաղաքապետը Երևան քաղաքի ավագանու նշված որոշման մասնակիցների հետ նաև այցելել է 102-ամյա Սիսանբար տատիկին, ով իր կյանքը նվիրել է մարդկանց առողջությանը՝ աշխատելով բուժքույր։
Տարեցների հանդեպ հոգատարությունը քաղաքային իշխանության քաղաքականության անբաժանելի մասն է: