Կարևոր իրադարձություններ

Պապոյանը ծանոթացել է ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը (տեսանյութ)

07 Փետրվար, 2025 16:12
Պապոյանը ծանոթացել է ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 7-ին Արարատի մարզում այցելել է Սպայկա ընկերություն՝ ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալու նպատակով։

Այցին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։

Ջերմատնային տնտեսության տարածքն ընդհանուր առմամբ կազմում է 67 հա, արտադրանքն արտահանվում է միջազգային շուկա, արտադրության ծավալները տարեց տարի ավելանում են․ եթե 2023 թվականին այստեղ կարողանում էին աճեցնել 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։ Այս տարի արդեն իսկ աճեցվել է 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։ Ընկերությունն ունի շուրջ 2500 աշխատակից, որից 1500-ը միայն ջերմատան աշխատակիցներն են։

Բազմացման նպատակով կակաչի սոխուկները ընկերությունը ներկրում է արտերկրից։

Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ծանոթացել է ընկերության արտադրական կարողություններին, այցելել է նաև նորաբաց ջերմատուն, որը զբաղեցնում է 12 հա տարածք։

Ջերմատնային տնտեսությունում ներդրված սարքավորումները հիմնականում ներկրվել են Նիդերլանդներից։

 

Լրահոս

Դիտել ավելին