Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ՝ Կապան-Գորիս ճանապարհի հրդեհից (լուսանկարներ)

08 Դեկտեմբեր, 2024 17:12
Նոր մանրամասներ՝ Կապան-Գորիս ճանապարհի հրդեհից (լուսանկարներ)

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:27-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Կապան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ևս երկու մարտական հաշվարկ և Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 41-րդ կմ-ին (Հ-45) «Iveco» մակնիշի բեռնատարը (գլանատակառ, բեռնված 20 տ հեղուկ գազով, վարորդ՝ Գ․ Գ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։44-ին, մարվել՝ 15։05-ին։ Այրվել են բեռնատարի խցիկը, առջևի և միջնամասի երկուական անվադող և բաքում եղած դիզվառելիքը:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի գլանատակառ և իրականացրել գլանատակառի հովացման աշխատանքներ. հեղուկ գազի արտահոսք չի եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին