Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տեղակալ Արտակ Ջումայանը Վայոց ձորի մարզում էր։
Նա հանդիպում է ունեցել Եղեգնաձորի պոլիկլինիկայի տնօրեն Կարեն Ասատրյանի հետ, շրջել բուժկենտրոնում։
Այս մարզում գյուղական հինգ ամբուլատորիաներ միավորվել է քաղաքային երկու` Վայքի և Եղեգնաձորի պոլիկլինիկաների հետ։
Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանի, պոլիկլինիկաների տնօրենների հետ միասին քննարկել են միավորման գործընթացի հետ կապված կազմակերպչական հարցերը։
Փոխնախարարը հանդիպմանը նշել է, որ առողջապահության նախարարությունը պատրաստակամ է աջակցել մասնագիտական զարգացման, թվային առողջապահության, հեռաբժշկության զարգացման և այլ հարցերում։
Արտակ Ջումայանը հանդիպել է նաև Արենիի և Մալիշկայի ամբուլատորիաների ընտանեկան բժիշկների հետ, քննարկել են հարցեր` կապված առողջության առաջնային օղակում ընթացող բարեփոխումներից։