Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 20-ից 21-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, թմրանյութի հայտնաբերման՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, խարդախության՝ 10, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության` 8-ական, խուլիգանության՝ 4, հոգեկան ներգործության, զենք–զինամթերքի առգրավման ու սառը զենքի հայտնաբերման՝ 3-ական, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, կողոպուտի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ալիմենտ չվճարելու, ինքնիրավչության, սուտ մատնության, էլեկտրական ցանցին կամ հեռահաղորդակցության միջոցներին ապօրինի միացում կատարելու ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել բնակարանային գողության՝ 2, սպանության, կենդանինների նկատմամբ դաժան վերաբերմունքի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար․ 1 մարդ զոհվել է, 24-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։