Գործադուլ անող վարորդները «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենի հետ հանդիպումից հետո հայտնել են, որ Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը:
«Կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, մինչև լուծվի աշխատանքից ազատված վարորդների հարցը, վերանայվեն աշխատանքային պայմաններն ու աշխատավարձերը բարձրացվեն։
Ղեկավարությունը խոստացել է քննարկել ազատված վարորդների խնդիրը, եթե մնացածները վաղը աշխատեն»,-նշել է մասնակիցներից մեկը։