Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։
Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սեուլում քաղաքացիները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք։ Քաղաքում զորքեր են տեղակայվել։
Ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկելու համար ցատկել են խորհրդարանի ցանկապատի վրայով։
Ներկա պահին շենքի մոտ արդեն բախումներ են ընթանում զինվորականների և ցուցարարների միջև։