Հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է. շարժակազմները դուրս են եկել երթուղիներ։ Այս մասին հայտնում Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, դեկտեմբերի 3-ի առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղիներ։ Նրանք բողոքում էին իրենց աշխատանքային պայմաններից եւ աշխատավարձից: