Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում մեկնարկող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգի մարզիկների մրցաշարին Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի վնասվածքի պատճառով:
Հայաստանի հավաքականը հանդես կգա 9 մարզիկով: