Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին

30 Նոյեմբեր, 2024 09:42
«Փաստ». Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Էլեկտրոնային դեղատոմսերի» համակարգի ներդրումից անցել է հազիվ կես տարի, իսկ դրա «չմարսված», կիսատ-պռատ լինելու հետևանքներն արդեն ակներև են: Օրերս Հայաստանի շուրջ երկու տասնյակ դեղատնային՝ հանրությանը հայտնի ընկերություններ, որոնք ընդհանուր առմամբ ներկայացնում են ավելի քան 600 գործող դեղատուն, ահազանգ-հայտարարությամբ հանդես եկան:

Եթե հակիրճ, ապա դեղատնային ընկերությունների ահազանգը, եթե չասվի՝ ճիչն այն մասին է, որ «էլեկտրոնային դեղատոմսերի» համակարգը չի գործում, առկա են ինչպես կազմակերպչական, այնպես էլ՝ տեխնիկական, ի լրումն՝ իրավական ու վարչարարական լրջագույն խնդիրներ:

Շատ դեղատներ հայտնվել են աստղաբաշխական տուգանքների, դրանց սպառնալիքի ու սնանկանալու իրական վտանգի առաջ: Սա՝ այն դեպքում, երբ հիշյալ որոշումն ընդունելիս շատերն զգուշացնում էին, որ այդ մոդելի ներդրումը անպատրաստ ցանցին դնելու է կոլապսի առաջ: Կոլապսը եկել ու բախում է դեղատնային ոլորտի դուռը: 

Ոլորտի մասնագետները հիմա էլ ահազանգում են՝ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, վաղը, մյուս օրը հարցականի տակ է դրվելու բնակչության դեղորայքային ապահովումը: Կարճ ասած, դեղատները կարող են պարզապես սնանկանալ ու փակվել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին