Կարևոր իրադարձություններ

Պատրաստվում ենք հնարավորություն տալ անձանց լիզինգով ձեռք բերել սպանդանոցային սարքավորում. Պապոյան

04 Դեկտեմբեր, 2024 18:46
Պատրաստվում ենք հնարավորություն տալ անձանց լիզինգով ձեռք բերել սպանդանոցային սարքավորում. Պապոյան

Նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողներին տրամադրվող աջակցությանը։

«Կառավարությունն այս ուղղությամբ ընդունել է բազմաթիվ որոշումներ, որոնցից վերջինով, օրինակ, մենք պատրաստվում ենք հնարավորություն տալ անձանց լիզինգով ձեռք բերել սպանդանոցային սարքավորում և այդ սարքավորման կանխավճարի մեծ մասը մենք փոխհատուցում ենք։ Արդյունքում այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն այդ գործունեությամբ զբաղվել, սակայն գումարի խնդիր ունեն, կարող են օգտվել այդ առաջարկից»,- նշել է Գևորգ Պապոյանը։ 

Նախարարը նաև հավելել է, որ այս ոլորտում քննարկվում են աջակցության այլ ծրագրեր ևս. «Սպանդանոցային մորթը որոշակի ծախս է ենթադրում, և, ըստ միջազգային փորձի՝ այս ճանապարհն ավելի սահուն է ընթանում, երբ որոշակի աջակցություն է տրամադրվում այդ գործընթացը կազմակերպելու համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին