«Ես շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկն իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆը: Չգիտեմ՝ նման բան կա՞, թե՞ չկա, բայց ուզում եմ ասել, որ ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ այդ բառի հետ:
Մենք հո խմբավորո՞ւմ չենք: Կա ՀՀ Սահմանադրությամբ հաստատված պաշտոն, կարգավիճակ, ազգանուն-անուն:
Ես չեմ նեղվում, որ մարդիկ իմ մասին խոսելիս անունով են խոսում, դա նորմալ բան է, բայց որ իմ մասին ասեն՝ շեֆը, եթե լսեմ, որ այդպիսի բան կա, առնվազն կխնդրեմ, որ այդ բառն իմ նկատմամբ չօգտագործեն, որովհետև դա առնվազն չի արտահայտում հարաբերությունների այն ձևը, որը կար իրականում, և որ ես պատկերացնում եմ»,- նշել է նա: