Կարևոր իրադարձություններ

Պետք է գտնել լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին մանդատից զրկելու համար. վարչապետ

04 Դեկտեմբեր, 2024 19:25
Պետք է գտնել լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին մանդատից զրկելու համար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հովիկ Աղազարյանի ՔՊ-ից հեռացնելու հարցին։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Հովիկ Աղազարյանին սեփական շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը որպես կատարման թեզ ընդգծված է նաև ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքներում օրենքով: Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար: Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,-նշել է Փաշինյանը:

Ավելի վաղ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում։ Ըստ նրա՝ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։ Դա դարձել է նրան կուսակցությունից հեռացնելու հիմքերից մեկը։

Հովիկ Աղազարյանը հայտնել է, որ իր հեռախոսը, որն առգրավելեն Արգիշտի Քյարամյանի հետ կապված գործի շրջանակում, քննիչի մոտ է գտնվել ավելի քան 10 օր։ Ըստ Աղազայանի՝ քննիչը վստահեցրել է, որ իրենց հետաքրքրում են միայն ու միայն այն զանգերը, որոնք կապ ունեն պարոն Քյարամյանի հետ։ Սակայն պատգամավորը նշել էր, որ իր հեռախոսից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին