Դեկտեմբերի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Գլինկայի փողոցում քաղաքացի կա գետնին ընկած, ում, ըստ տեղեկությունների, դանակահարել են։
Տեղում պարզվել է, որ վիրավորը վնասվածքն ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում, ձախակողմյան հեպևմոթորակս ախտորոշմամբ և նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները։ Վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ նա ի վիճակ չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։ Դեպքի վայրում պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի և նրան դանակահարած անձի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի 20-ամյա բնակիչ է, ով եղել է ընկերոջ հետ։