Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ում միակ երկիրն էինք, որ մեր դաշնակցի խնդրանքին արձագանքել ենք

04 Դեկտեմբեր, 2024 19:55
ՀԱՊԿ-ում միակ երկիրն էինք, որ մեր դաշնակցի խնդրանքին արձագանքել ենք

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2019թ․ երբ բարեկամ երկրներում մեզ անվանում էին արևմուտքի կամակատար և խամաճիկ, Սիրիա սակրավորների և բժիշկների խումբ գործուղեցինք՝ ի հեճուկս արևմտյան աշխարհում մեզ ուղղված ահազանգերի և պահանջների։

«Մեր դաշնակիցն էր մեզ խնդրել։ Դրանով ցույց ենք տվել՝ ինչ է նշանակում դաշնակից լինել։ ՀԱՊԿ-ի շրջանակում միակ երկիրն էինք, որ մեր դաշնակցի խնդրանքին արձագանքել ենք։

Այսպես ենք պատկերացնում դաշնակից լինելը և սեփական պայմանագրային պարտավորությունների նկատմամբ վերաբերմունքը»,- նշել է վարչապետըն՝ ընդգծելով, որ որևէ մեկը Հայաստանին մեղադրելու ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական հիմք չունի։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին