«Հրապարակ» թերթը գրում է.
«Որոշել են Արագածի պատկերը փակցնել նորաստեղծ էկոպարեկների հանդերձանքի վրա ամրացվող «շեւրոների» վրա։
Հանդերձանքն արդեն պատրաստ է, ծառայության տարբերանշանը՝ եւս։
Կարմիր գույնով կրակի նշան է, կապույտով` ջրի կաթիլ, Արագած լեռը, եղջերու, ծառեր, սավառնող թռչուններ։ Արագածն էկոպարեկների տարբերանշանի վրա պատկերելու կարիք բոլորովին չկար, մանավանդ՝ էկոպարեկները միայն Արագածի վրա չեն ծառայություն իրականացնելու:
Գուցե խառն է նաեւ Արեւմուտքի «մատը», որն արդեն քանի տարի զբաղված է մեր ուժային կառույցները վերաձեւելու, «բարեփոխումներ» անելու գործով, եւ էկոպարեկների ծառայությունն էլ այդ թելադրանքով ու հովանավորությամբ ստեղծված հերթական կառույցն է»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։