Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել

30 Նոյեմբեր, 2024 09:08
«Ժողովուրդ». Սրբուհի Գալյանը կադրային ջարդ է սկսել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը կամաց-կամաց ազատվում է իր տեղակալներից։

Նոյեմբերի 5-ին, երբ Գալյանը նշանակվեց նախարար, մոտ երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 22-ին, պաշտոնից ազատեց նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանին. երեկ նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը լքեց պաշտոնը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ դա դեռ սկիզբն է:

Գալյանը կադրային ջարդը սկսել է իր տեղակալներից ու շարքը շարունակական է լինելու՝ իջնելով ներքև»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին