Կարևոր իրադարձություններ

ՀՀ-նն ուրվագծում է իր տեսլականը ջրային ռեսուրսների համապարփակ ռազմավարության մշակման համար

04 Դեկտեմբեր, 2024 20:47
ՀՀ-նն ուրվագծում է իր տեսլականը ջրային ռեսուրսների համապարփակ ռազմավարության մշակման համար

Տեղի է ունեցել Հայաստանի ջրային ոլորտի ազգային քաղաքականության 22-րդ երկխոսությունը, ինչը կարևոր քայլ է ջրային քաղաքականության բարեփոխման ու Հայաստանի ջրային ռազմավարության մշակման ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության դիմակայունության հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև համատեղ ջրային ռեսուրսների մոնիթորինգի փորձը։ 

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ջրային ոլորտի ազգային քաղաքականության երկխոսության միջգերատեսչական հանձնախմբի անդամները՝ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների, առողջապահության, էկոնոմիկայի նախարարություններից, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, մարզպետարաններից, համալսարաններից, և ՀԿ-ներից, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության և միջազգային ջրային ծրագրերի ներկայացուցիչներ։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ողջունել է ջրային ոլորտի ազգային քաղաքականության երկխոսության 22-րդ հանդիպման մասնակիցներին, նշելով, որ երկխոսությունը սկսվել է դեռևս 2006 թ-ից, և վերջին տարիներին մեծ առաջընթաց է արձանագրել՝ ընդունվել է Ջրային օրենսգրքի փոփոխությունները, տեղադրվել են առցանց հոսքաչափեր և թվայնացվել ջրօգտագործման թույլտվությունները: Նաև կարևորել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի ISO 17025 ստանդարտով հավատարմագրումը:

«Չնայած ձեռք բերված հաջողություններին՝ առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմակայել ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն ուղղված համատեղ ջանքերով։ Այսօրվա հանդիպումը կարևոր է Հայաստանի ջրային ռազմավարության վերաբերյալ քննարկումների համար: Ակնկալվում է արդյունավետ և նպատակաուղղված համագործակցություն բոլոր մասնակիցների հետ»,- հավելել է նախարարի տեղակալը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Նա նշել է, որ ԵՄ աջակցությամբ ջրային ոլորտում արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ գետավազանային կառավարման, ջրի մշտադիտարկման և անդրսահմանային համագործակցության ոլորտներում, կարևոր է նոր ռազմավարության իրականացման համար։ Հեսը հավելել է, որ ջրային ռազմավարության արդյունավետ իրականացումը կենսական նշանակություն կունենա ջրի դիմակայության ամրապնդման գործում։

Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանն ընդգծել է, որ․ «Ջրային քաղաքականության ազգային երկխոսությունը կարևոր հարթակ է՝ քննարկելու ջրային ոլորտի խնդիրները, ստեղծելու սիներգիա և համակարգելու միջոլորտային քաղաքականությունը։ Երկխոսությունը վճռորոշ դեր կխաղա ջրային ռազմավարության մշակման գործում։ Լիահույս ենք, որ մինչև 2026թ-ը Հայաստանը կկատարի Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»։

Ելույթ ունենալով «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրն իրականացնող գործընկերների անունից` Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությյան ներկայացուցիչ Ալեքսանդր Զինկեն ներկայացրել է Հայաստանի կառավարության հանձնառությունը և գործողությունները ջրային ոլորտում։ Նա նշել է, որ Եվրամիության և միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանն արդեն իսկ զգալի բարեփոխումներ է կատարել ջրի կառավարման ոլորտում և ամրապնդել անդրսահմանային համագործակցությունը, հատկապես Վրաստանի հետ։

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի․ Ջրային ռեսուրսներ և տվյալներ» ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ՝ 1) աջակցել ջրային ռեսուրսների առավել կայուն օգտագործմանը, 2) բարելավել բնապահպանական հիմնավոր տվյալների օգտագործումը և դրանց հասանելիությունը քաղաքականություն մշակողների և քաղաքացիների համար։ 

Ծրագիրն իրականացվում է 5 գործընկեր կազմակերպությունների կողմից՝ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալություն (UBA), Ավստրիական զարգացման գործակալություն (ԱԶԳ), Ջրային ռեսուրսների միջազգային բյուրո (OIEau) (Ֆրանսիա), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ), ՄԱԿ-Ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով (ՄԱԿ ԵՏՀ)։

 

Լրահոս

Դիտել ավելին