Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում

03 Դեկտեմբեր, 2024 09:35
«Հրապարակ». Քննչականում, հերթ չտալով, Փաշինյանի հրահանգներն են կատարում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ, դատախազի նախկին տեղակալ Արթուր Պողոսյանը, որը 4 օր առաջ է ստանձնել պաշտոնը, ձեռնամուխ է եղել Նիկոլ Փաշինյանի հանձնարարականների կատարմանը: Երեկ նա աշխատանքային խորհրդակցություն է արել եւ հիմնականում ծանրացել է քրեական վարույթների «ձգձգումների պատճառների» վրա, հանձնարարել է՝ բոլոր միջոցները ձեռնարկել՝ վարույթներն արագացնելու համար, եւ «լուծել դրանց ընթացքը հստակ եւ ողջամիտ ժամկետներում»։

Անգամ անդրադարձել է փորձագիտական եզրակացությունների ձգձգմանը։

Պարզ է, որ փորձում է չեզոքացնել իր` SMS ստանալու հավանականությունը, քանի որ վստահ է՝ Նիկոլ Փաշինյանին «արագություն» է պետք, որ ինչքան հնարավոր է՝ շատ մարդ եւ հնարավորինս արագ հայտնվեն բանտերում:

Բայց պետք է հիասթափեցնենք պարոն Պողոսյանին՝ չեք կարող գուշակել, թե ինչը կվրդովվեցնի Փաշինյանին, եւ ինչ նոր հրահանգ կտա նա:

Օրինակ, կհանձնարարի սատանաներին բռնել, իսկ երբ չբռնեք, SMS կուղարկի»:

Հոդվածն ամբողջոթյամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին