Կարևոր իրադարձություններ

Բահրեյնում կստորագրվի 2027 թ. ՀՀ-ում Ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացման մասին համաձայնագիրը

03 Դեկտեմբեր, 2024 23:08
Բահրեյնում կստորագրվի 2027 թ. ՀՀ-ում Ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացման մասին համաձայնագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կգործուղվի Բահրեյնի Թագավորություն։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

2027 թվականին Հայաստանում Ծանրամարտի աշխարհի առաջնության անցկացման մասին համաձայնագիրն ստորագրելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին 2024 թվականի դեկտեմբերի 4-6-ը ներառյալ գործուղել Բահրեյնի Թագավորություն (Մանամա)»,- ասված է վարչապետի որոշման մեջ։

 
 

Լրահոս

Դիտել ավելին