«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, թիմին հրահանգել է՝ Նոր տարվա կարճատեւ արձակուրդի օրերին արտերկիր չմեկնել, հանձնարարել է ավելի շատ ժամանակ անցկացնել մշակութային վայրերում՝ թատրոն, թանգարան գնալ, որ ցույց տան՝ իրենք ժողովրդի հետ են, եւ վայելքներն իրենց չեն հետաքրքրում։
Վերջին օրերին ինքն էլ է սկսել ազգային երեւալ՝ Սայաթ-Նովայի հնչյունների ներքո սուրճ է խմում, պարի պետական անսամբլի համերգին է գնում, դրանից առաջ դստեր հետ պետական ջազ նվագախմբի համերգին էր։
Նախօրեին էլ` ընտանյոք հանդերձ, Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմն էին դիտում, անգամ փոքրիկ Արփին էր դիտում;
Ընդ որում՝ նման հրահանգ է իջեցրել ոչ միայն պատգամավորներին ու նախարարներին, այլեւ կառավարության ենթակայությամբ գործող մեծ ու միջին հիմնարկների ղեկավարներին եւս։ Ի դեպ, նա իր վերջին հարցազրույցում էլ տողատակերով հասկացրեց, որ թիմից դժգոհ է: Անգամ գնաց ծառայողական մեքենաները կրճատելու ճանապարհով` գրիչն առել, թղթի վրա ջնջում էր «պադավատները», բայց դա համարժեք արձագանք չգտավ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։