Հանրային ՀԸ-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ավտոբուսների վարորդների գործադուլին։
«Ցավով եմ նշում, որ 32 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Այն ընդդիմադիրները, որոնք ուղղորդում էին այս գործընթացը, հասկանո՞ւմ են, որ այս մարդիկ նման խնդրի առաջ կանգնեցին։
Որոշ դեպքերում անհրաժեշտ կոշտությունն այլընտրանք չունի։ Սա հենց այդ դեպքն էր»,-նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ ՀՀ-ում կա D կարգ ունեցող շուրջ 50,000 վարորդ։
«Այդ առումով մեր հնարավորությունները բավականին լայն են։
Մեր խնդիրն այն չէ, որ գործող վարորդներին փոխարինենք։ Բայց մենք չենք հանդուրժի նմանատիպ վերաբերմունք, կոմպրոմիս չի լինելու»,-ասել է նա։