Հանրային ՀԸ-ի եթերում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է ավտոբուսների վարորդների գործադուլին։
«Ես վստահաբար կարող եմ ասել, որ վաղը ավտոբուսներն աշխատելու են Երևանում:
Հաճախականության խնդիր կարող է ունենանք, բայց եթե պետք լինի, մենք անձնապես կգնանք, կնստենք մեքենաները և կտեղափոխենք ուղևորներին, մարդկանց էլ կոչ կանենք տեղափոխել ուղևորներին:
Հուսով եմ,որ մարդիկ հասկանում են թե այս գործընթացը ինչու է արվում, սա արվում է, որ բարեվարքության նորմ սահմանենք «Երևանի ավտոբուս»-ում, որը մինչև այս չի իրականացվել»,-նշել է նա: