Հիմնանորոգվում է Մ-5, Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վրա՝ Երևան-Էջմիածին հատվածում գոյություն ունեցող թունելային տեղամասը (մոտ 650մ)։ Կատարվում է պատերի ամրացում, փոխվել են մայթերի եզրաքարերը, հեղեղատար խողովակները՝ ապահովելու համար ջրահեռացման համակարգի անխափան աշխատանքը։ Թունելի երթևեկելի մասում տեղադրվում է ավազակոպճային շերտը, այնուհետև կտեղադրվի խճային հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն։ Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել են նաև Մ-5 միջպետական ճանապարհի՝ ընդհանուր երկարությամբ մոտ 4.95կմ երկարությամբ երկու հատվածները։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։