Կարևոր իրադարձություններ

Հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին

03 Դեկտեմբեր, 2024 20:27
Հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցի շրջանակներում հայտարարվել է «Ազատություն առցանց կոալիցիային» Հայաստանի Հանրապետության միանալու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Կոալիցիային անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի փոխանակումը տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ՝ հաշվի առնելով հարթակում Նիդերլանդների ընթացիկ նախագահությունը։
Այս կապակցությամբ նախարարները «X» հարթակում կատարել են գրառումներ։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր գրառման մեջ նշել է.

«Ուրախ եմ, որ Հայաստանը միացավ «Ազատություն առցանց կոալիցիային», որը հայտարարվեց Նիդերլանդների նախագահության ներքո Հաագայում արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ իմ հանդիպումից հետո։ Սա ևս մեկ հանգրվան է, որն արտացոլում է Հայաստանի հաստատակամ նվիրվածությունը հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանության վրա հիմնված մոտեցման առաջմղմանը՝ ներառյալ առցանց հարթակներում»։

Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Մենք ուրախ ենք, որ Հայաստանը մեր նախագահության ընթացքում միացավ «Ազատություն առցանց կոալիցիային»։ Սա արտացոլում է Հայաստանի ամուր հանձնառությունը՝ խթանելու և պաշտպանելու մարդու իրավունքներն առցանց տիրույթում: Ես ողջունում եմ Հայաստանի այս քայլը:»
Կոալիցիայի ամբողջական հաղորդագրությունը հասանելի է հետևյալ հղումով»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին