Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Բելգիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններ:
Հիմնական թեմաները՝
արդարադատության համակարգում երկխոսության շարունակականություն.
իրավական փոխօգնության ոլորտի համագործակցություն.
կոռուպցիայի դեմ պայքարի բարեփոխումներ.
ԵՄ վիզաների ազատականացման հարցեր:
Նախարարը մանրամասնել է Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝
դատաիրավական բարեփոխումներ.
մարդու իրավունքների պաշտպանություն.
քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններ:
Կողմերը պատրաստակամ են խորացնել համագործակցությունը և փոխանակվել առաջավոր փորձով: