Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել

29 Նոյեմբեր, 2024 08:49
«Ժողովուրդ». ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթուր Աթաբեկյանը ԲԴԽ նախագահ չի ընտրվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում արշալույսները խաղաղ չեն, ու երեկ խայտառակ իրավիճակ է եղել։

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ նախագահի թեկնածու են առաջադրել ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հորաքրոջ որդուն՝ Վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Արթուր Աթաբեկյանին։ Ընտրության առաջին փուլում ԲԴԽ 7 անդամներից ընդամենը 3-ն են կողմ քվեարկել Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում նա չի կարողացել առաջին փուլով ընտրվել ԲԴԽ նախագահ։

Ընտրության 2-րդ փուլ են իրականացրել դատավորները, որտեղ 4 անձ է քվեարկել իշխանության «սրտի թեկնածու» Աթաբեկյանի օգտին, ինչի արդյունքում Արթուր Աթաբեկյանը երկրորդ անգամ չի ընտրվել ԲԴԽ նախագահ։

Ստացվում է, ԲԴԽ անդամների մեջ ընդդիմացողներ կան։ Նշենք, որ դատական օրենսգրքի 84 հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Ներկա պահին ԲԴԽ անդամները 7-ն են, ուստի դատելով իրավիճակից՝ Արթուր Աթաբեկյանին կողմ պետք է քվեարկեին ԲԴԽ 6 անդամները»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին