Կարևոր իրադարձություններ

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի հատվածում

03 Դեկտեմբեր, 2024 16:21
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի  հատվածում

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-64, /Հ-36/ (Բերդ) -Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի կմ 16+400 - կմ 32+660 հատվածում՝ ընդհանուր 16.26կմ երկարությամբ։

Կապալառու կազմակերպությունը կատարել է փոսային նորոգում, տեղադրել է հարթեցնող շերտ, այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կատարվել է նաև կողնակների լրացում-հարթեցում։ Ճանապարհը գծանշվել է։ Շինաշխատանքներն ավարտական փուլում են։

Շինարարությունը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին