Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի, թե՞ արտագաղթի նպատակով

29 Նոյեմբեր, 2024 08:23
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի, թե՞ արտագաղթի նպատակով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազատված պաշտոնյաները լքում են Հայաստանը, ինչպես մկները՝ խորտակվող նավը։

Մինչ ՀՀ Կառավարությունում կրքերը չեն հանդարտվում, ազատումներ եւ նշանակումներ են թափուր պաշտոններում, պաշտոնից ՍՄՍ-ով ազատված Գնել Սանոսյանը մեկնել է երկրից:

«Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Գնել Սանոսյանը մեկնել է Աբու Դաբի՝ թերեւս քաոսային Կառավարությունից հանգստանալու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապվել Գնել Սանոսյանի հետ, սակայն Սանոսյանի փոխարեն լսվեց արաբ օպերատորի ձայնը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին