Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին։
«Այս միջոցներն անհրաժեշտ են հակապետական ուժերին ճնշելու և Կորեայի Հանրապետությունը պահպանելու համար։
Տարբեր պաշտոնյաների իմպիչմենթի միջոցով փորձում են կաթվածահար անել իշխանության աշխատանքը»,-ասել է նա։
Սեուլում քաղաքացիները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք։ Քաղաքում զորքեր են տեղակայվել։
Ավելի վաղ կառավարության հետ արտակարգ հանդիպման ժամանակ Յուն Սյոկ Յոլը հայտարարել էր իր դեմ իմփիչմենտի գործընթաց իրականացնելու փորձերի մասին։