Կարևոր իրադարձություններ

51 քաղաքացի, վճարելով 15 մլն դրամ, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

02 Դեկտեմբեր, 2024 18:41
51 քաղաքացի, վճարելով 15 մլն դրամ, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից

Նկարում պատկերված է, թե ինչ տեսք ունի 2.3 միլիոն ԱՄՆ դոլարը իրական կյանքում։

Ճիշտ այսքան գումար մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե իմ հեղինակած օրենքի կիրառման արդյունքում՝ 8 ամսվա ընթացքում։

Այդ մասին հատնում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«27 տարին լրացած՝ * 51 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, ու քրեական գործը կարճվել է (765 մլն դրամ).

* 12 քաղաքացի վճարել է 8 մլն դրամ և ծառայել է 1 ամիս (96 մլն դրամ).

* 1 քաղաքացի վճարել է 2,5 մլն դրամ և զորակոչվել է 1 տարվա ծառայության.

* 1 քաղաքացի զորակոչվել է 24 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայության.

* 10 անձ ՀՀ քաղաքացիություն ստանալու հիման վրա վճարել է 2,5 մլն դրամ և ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից (25 մլն դրամ): 

Բացի այն օգուտից, որը ստացել ենք գումարի տեսքով, շատ կարևոր է, որ Հայաստան են վերադարձել 65 քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ չէին կարողանում վերադառնալ, և եթե չլիներ այս հնարավորությունը, հնարավոր է՝ երբեք չվերադառնային հայրենիք։ Ունենք +65 պահեստազորային, որոնց ՊՆ-ն կարող է օգտագործել 25-օրյա հավաքների կամ այլ կարիքների համար։ Եթե ցանկանում եք օգտվել օրենքից և կամ ունեք հարցեր, գրեք մեկնաբանությունում կամ անձնական նամակով»,- նշված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին