«Կարևորելով նորածինների մոտ հնարավոր հիվանդությունների ժամանակին ախտորոշումն ու բուժումը` պատրաստ ենք, միջազգային փորձը հաշվի առնելով, պարբերաբար ընդլայնել ու արդիականացնել նորածնային սքրինինգները»,- լսողության հետազոտության արդիականացման թեմայով հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:
Լսողության սքրինինգային ծրագիրը Հայաստանում գործում է 2007 թվականից:
17 տարվա ընթացքում այն արդիականացնելն անհրաժեշտություն է:
Առկա խնդիրները վերանայելու, միջազգային փորձը տեղայնացնելու նպատակով քննարկմանը մասնակցում էին մասնագետներ ոչ միայն Հայաստանից, այլև` Ռուսաստանից, Վրաստանից և Գերմանիայից:
Քննարկմանը ներկայացվել են լսողության հետազոտության արդիկանացման գործընթացում աշխարհում ժամանակակից մոտեցումներն ու նորագույն փորձը, նաև` նորագույն սարքը, որով արտասահմանյան լավագույն կլինիկաներում արվում է լսողության նորածնային սքրինինգը: