Սևանա լճից «սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կանխարգելիչ համատեղ միջոցառման ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները Գեղարքունիքի մարզի Նորատուս բնակավայրի ափամերձ տարածքից առգրավել են ձկնորսական 2 նավակ։
Իսկ Վարդենիս-Մարտունի ավտոմայրուղում «Վազ 2104 մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 60.2կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։
Նախորդ տարի, նույն միջոցառումների ընթացքում, Նորատուս և Արեգունի պահաբաժինների տարածքներից առգրավված ապօրինի որսագործիք հանդիսացող ձկնորսական 2 նավակ Դատարանի վճռով բռնագրավվել է։