ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի անդամ պետությունների ասամբլեայի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։
Զրուցակիցները քննարկել են ՄՔԴ գործունեության արդյունավետության ապահովման ուղղությամբ անդամ պետությունների համագործակցության հարցեր։
Արարատ Միրզոյանը և Պայվի Կաուկորանտան մտքեր են փոխանակել կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ միջազգային արդարադատության մեխանիզմների հնարավոր դերակատարմանը։