Կարևոր իրադարձություններ

Ինչու Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետը Փաշինյանի այցելության պահին ներկա չի եղել. «Հրապարակ»

23 Օգոստոս, 2024 08:00
Ինչու Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետը Փաշինյանի այցելության պահին ներկա չի եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցի կանգառներից մեկը Մասիս քաղաքն էր, որի քաղաքապետ, ՀՀԿ-ական Դավիթ Համբարձումյանն այցելության պահին ներկա չէր․ վարչապետին ուղեկցում էր քաղաքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։ Ասացին, որ Համբարձումյանը գտնվել է արձակուրդում, վերադարձել է երեկ երեկոյան՝ Փաշինյանի այցից հետո։

Ի դեպ, 2021-ից սկսած՝ Համբարձումյանն անհետանում է վարչապետի կամ այլ բարձրաստիճան անձանց այցելության պահին։ Մասիսի քաղաքապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ արձակուրդում է եղել․ «Մինչեւ իր գալն եմ արձակուրդ ձեւակերպել, Հայաստանից դուրս եմ եկել։ Արձակուրդում եմ օգոստոսի 13-ից։ Հատուկ որեւէ բան չեմ արել, որ Փաշինյանին չհանդիպեմ։ Ես իրենց բոլորի հետ ունեմ նորմալ, աշխատանքային հարաբերություններ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին