Իրանագետ, թարգմանիչ Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Աշխատանքի բերումով շփվում եմ ՀՀ Արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ, հենց քանի օր առաջ գրել էի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության որակյալ սպասարկման մասին։ Փոփոխություններն ակներև են. օրինակ Պրոբացիայի ծառայությունը, Նոտարների աշխատանքը և նոր լիազորությունները, Քաղաքացիական և վարչական դատավարության թվայնացումը, դատական գործերի քննության ժամանակի կրճատումը, դատավորների բարեվարքության ստուգումը, կալավայրերի վիճակի բարելավումը, հայաստանցի և օտարահպատակ կալանավորների փոխանակումը և այլն։ Այդ ամենը կատարվում է նախարար Գրիգոր Մինասյանի և իր շուրջ հավաքված երիտասարդ, կիրթ ու բանիմաց աշխատակիցների շնորհիվ, որոնք իրենց հերթին ծառայում են մեր անկախ պետականության կայացման ու ամրապնդման նվիրական գործին։