Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Նուռնուս գյուղում

12 Սեպտեմբեր, 2024 22:28
Հրդեհ՝ Նուռնուս գյուղում

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։16-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:10-ին։ Այրվել են 7 հա բուսածածկույթ, 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է մոտ 30 ծառ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Նուռնուս գյուղի 10 բնակիչ:

 

Լրահոս

Դիտել ավելին