Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Բնունիս գյուղի մոտակայքում

12 Սեպտեմբեր, 2024 21:15
Հրդեհ է բռնկվել Բնունիս գյուղի մոտակայքում

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 13:16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բնունիս գյուղի մոտակայքում այրվում է ցորենի հնձած արտ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:28-ին, մարվել՝ 14:48-ին: Այրվել է մոտ 5 հա հնձած առվույտի արտ և մոտ 10 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև գյուղի բնակիչներ:

 

Լրահոս

Դիտել ավելին