Կարևոր իրադարձություններ

Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում (լուսանկարներ)

10 Սեպտեմբեր, 2024 17:39
Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում (լուսանկարներ)

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի, Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Հայկ Սանոյանի ուղեկցությամբ այցելել է կազմակերպության Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոն, որտեղ հետևել է Քրեակատարողական ծառայության աշխատակիցների ատեստավորման գործընթացին:

Նախարար Գրիգոր Մինասյանը, կարևորելով ՔԿԾ-ում ներդրված ատեստավորման գործընթացը, հաջողություն և բարի ծառայություն է մաղթել մասնակիցներին:

Ատեստավորման նոր համակարգի առաջին փուլին մասնակցում է Քրեակատարողական ծառայության 36 աշխատակից: Առաջին օրը քննությանը մասնակցել է 13 ծառայող, բոլորը հաջողությամբ հաղթահարել են ուժային վարժություններից նախատեսված քննությունը: Սեպտեմբերի 13-ին ատեստավորմանը կմասնակցեն հայտ ներկայացրած մնացած ծառայողները:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ատեստավորման ավարտին շրջայց է կատարել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող ուսումնական կենտրոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին