Կարևոր իրադարձություններ

Վանաձորում ովքեր են կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել. «Հրապարակ»

04 Սեպտեմբեր, 2024 08:19
Վանաձորում ովքեր են կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ երեկ ձերբակալություններ են տեղի ունեցել Լոռու մարզում։ Նախնական տեղեկություններով՝ կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել են Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի ղեկավարը եւ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մի շարք աշխատակիցներ, նաեւ՝ տնօրենը։ Խոսքը մոտ 10 անձի մասին է:

Ֆաբրիկայի տնօրենը Բագրատ Դարբինյանն է։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեր հարցին ի պատասխան չհերքեցին փաստը, միայն փոխանցեցին, որ այս պահին մեկնաբանություն չունեն։ Վանաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ առավոտյան անսպասելիորեն քաղաքապետարան են ժամանել ԱԱԾ աշխատակիցներ եւ իրենց հետ տարել են ճարտարապետական բաժնի պետ Սուրեն Աբովյանին:

Ի դեպ, նա Մամիկոն Ասլանյանի նշանակած կադրն է եւ անցնում է նաեւ Ասլանյանի քրեական գործով: Մեզ ասացին, որ համատիրությունից դրական բնութագիր են ներկայացրել Աբովյանի վերաբերյալ, որպեսզի կալանք չկիրառվի»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին