Կարևոր իրադարձություններ

«ՀրազՋԷԿ»-ի ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին վիրահատվում է. ԱՆ խոսնակ

10 Սեպտեմբեր, 2024 19:36
«ՀրազՋԷԿ»-ի ձուլարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին վիրահատվում է. ԱՆ խոսնակ

ԻՆչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր պայթյուն է տեղի ունեցել «ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում: 

Ըստ ՆԳՆ Փրկարար ծառայության վեց տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Հոսպիտալացվածներից 46-ամյա քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել:

«Տուժածներից 5-ը հոսպիտալացվել է, 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1 տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, վիրահատվում է, դեռ չի ավարտվել վիրահատությունը»,-այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին