Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի նախագահն ինքն է ղեկավարում Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության յուրացումը. «Հրապարակ»

04 Սեպտեմբեր, 2024 08:02
Ադրբեջանի նախագահն ինքն է ղեկավարում Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության յուրացումը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Մշակութաբան Հայկուհի Մուրադյանն ասում է, որ Ադրբեջանի նախագահն ինքն է ղեկավարում Արցախի հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության յուրացումը։ 2 թիրախ ունեն ադրբեջանցիները` մեր հերոսների արձանները, ցեղասպանության զոհերի հուշահամալիրները, առաջին ազատամարտում զոհվածների հիշատակի հուշահամալիրները եւ հայկական գերեզմանոցները, հատկապես՝ միջնադարյան, որոնք վկայում են, որ հայերն այստեղ ապրել են դարերով:

Եթե հիշում եք, թշնամին գրավել է նաեւ Սյունիքի Ներքին Հանդ բնակավայրի գերեզմանոցը, եւ մարդիկ ոչ միայն չեն կարողանում այցելել իրենց հանգուցյալների գերեզմաններին, այլեւ մահացածներին հուղարկավորել: Երեկ մենք տեղեկացանք, որ Ներքին Հանդում նոր գերեզմանոց են հիմնել, որտեղ արդեն մեկ հուղարկավորություն կատարվել է»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին