ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ կայացել է «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի համակարգող խորհրդի հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության Տնտեսական համագործակցության և զարգացման բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Պելցը, «ԷԿՈսերվ» ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը և ներկայացուցիչներ շահագրգիռ գերատեսչություններից։
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) բնապահպանական ծրագրի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբեր - 2024 թվականի օգոստոս ժամանակահատվածում իրականացված հիմնական գործողությունների ընթացիկ իրավիճակը և առաջընթացը։
Հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են համակարգման հետ կապված որոշումներ և առաջարկներ հետագայի համար։