«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, իշխանությունը որոշել է երեք փուլով Հայաստանում ներդնել ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Արդեն 2025 թ.-ից սկսած ՀՀ չափահաս բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ կենսաթոշակ ստացող և աշխատանք չունեցող անձինք, պարտավորված կլինեն լրացնել նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարագիր:
«Փաստ» թերթը տեղեկություններ ունի, որ իշխանության մեջ կան որոշակի շրջանակներ, որոնք հակված են համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը հետաձգել առնվազն 2-3 տարով, այդ ընթացքում կարգավորել բոլոր տեխնիկական խնդիրները, այդ թվում՝ բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը: Մեր աղբյուրը փոխանցում է, որ նման առաջարկ արվել է Նիկոլ Փաշինյանին, բայց վերջնական որոշում դեռևս չկա»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: