Կարևոր իրադարձություններ

Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միության համաժողովը ՀՀ-ում անցկացնելու հնարավորության համար

12 Սեպտեմբեր, 2024 19:41
 Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Միջխորհրդարանական միության համաժողովը ՀՀ-ում անցկացնելու հնարավորության համար

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնի եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել նրանց Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորության համար եւ առաջարկել դիտարկել Հայաստանում նաեւ Միջխորհրդարանական միության խորհրդարանականների համաժողովն ապագայում անցկացնելու հնարավորությունը:

Տուլիա Էքսոնն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ ջերմ ընդունելության համար:

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրության ու համագործակցության այլ հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային:

 

 

Լրահոս

Դիտել ավելին