Կարևոր իրադարձություններ

Վարչապետը 9-ամյա Մակիչին ծննդյան օրվա առթիվ հեծանիվ է նվիրել (լուսանկարներ)

22 Օգոստոս, 2024 22:35
Վարչապետը 9-ամյա Մակիչին ծննդյան օրվա առթիվ հեծանիվ է նվիրել (լուսանկարներ)

Արալեզի փոքրիկ բնակիչը ծննդյան օրվա առթիվ հեծանիվ է նվեր ստացել ՀՀ վարչապետից։ Այդ մասին հայտնել է Վեդիի քաղաքապետ Գարիկ Սարգսյանը։

«Երեկ Վեդի համայնքի Արալեզ բնակավայր կատարած այցի ժամանակ վարչապետին ողջունելու էին եկել բնակավայրի փոքրիկները, որոնց թվում էր Մակիչը, ում ծննդյան 9-րդ տարեդարձն էր այդ օրը։ Իմանալով այդ մասին վարչապետը ջերմորեն համբուրեց և շնորհավորեց փոքրիկ Մակիչին։

Իսկ այսօր արդեն Մակիչին գեղեցիկ անակնկալ էր սպասվում՝ հեծանիվի տեսքով։

Վարչապետի ուղարկած նվերը անչափ ուրախացրեց Մակիչին, ով խոստացավ շատ արագ սովորել հեծանիվ վարել և պահպանել անվտանգության կանոնները»,- գրել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին