Կարևոր իրադարձություններ

Մարտին Գալստյանը «Ամառային դպրոց»-ի մասնակիցներին պատմել է Հայաստանի գլխավոր դրամատան մասին

22 Օգոստոս, 2024 20:54
Մարտին Գալստյանը «Ամառային դպրոց»-ի մասնակիցներին պատմել է Հայաստանի գլխավոր դրամատան մասին

«Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցներին ՀՀ ԱԺ աշխատակազմի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը ներկայացրել է Ազգային ժողովի իրավասությունները, կազմակերպման կարգը եւ կառուցվածքը, Ազգային ժողովի մարմինները, Ազգային ժողովի աշխատանքների կազմակերպման ձեւերը, անդրադարձել նստաշրջանների, նիստերի, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքներին, պատգամավորների գործունեությունը։

«Սոցիալական պետություն՝ որպես պետության կառավարման ձեւ. սոցիալական արդարությունն ու սոցիալական երաշխիքները» թեմայի մասին դպրոցի մասնակիցների հետ խոսել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Տնտեսությունը եւ տնտեսական օրենսդրությունը» թեման աշակերտների հետ քննարկել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը ներկայացրել է նաեւ հանձնաժողովի գործառույթները:

Կենտրոնական բանկ այցի շրջանակում բանկի նախագահ Մարտին Գալստյանը դպրոցականներին պատմել է Հայաստանի գլխավոր դրամատան մասին, խոսել դրամավարկային քաղաքականության, շուկայական գործառնությունների, ֆինանսական կայունության եւ ֆինանսական համակարգի վերահսկողության մասին։

Բանախոսները պատասխանել են նաեւ մասնակիցների բազմաբնույթ հարցերին, խոսել տարատեսակ թեմաներից։

 

 

Լրահոս

Դիտել ավելին