Կարևոր իրադարձություններ

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

22 Օգոստոս, 2024 20:39
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում օգոստոսի 15-21-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում է«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

«Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 15-21-ը (2024թ.)Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում օգոստոսի 15-ին,

Արաբկիրում՝ օգոստոսի 21-ին,

Նոր-Նորքում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր-Նորքում՝ օգոստոսի 15-ին, 17-ին և 20-ին,

Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին